ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵՄ-ն Հայաստանի հետ օդային գոտու համաձայնագրի բանակցությունների մանդատ է տվել

ԵՄ-ն Հայաստանի հետ օդային գոտու համաձայնագրի բանակցությունների մանդատ է տվել
20.11.2016 | 20:08

ԵՄ տրանսպորտի նախարարները Եվրահանձնաժողովին մանդատ կներկայացնեն Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի կնքման մասին բանակցությունների մեկնարկի համար, փոխանցում է Aviation Week-ը։

Որոշումը կընդունվի ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման և էներգետիկայի խորհրդի հաջորդ նիստում, որը կկայանա դեկտեմբեր 1-5-ին։ Համաձայնագրի կնքման դեպքում Հայաստանն առանձին անդամ երկրների հետ համաձայնության գալու կարիք չի ունենա։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ